Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը: Գրանցվեց 84 պատգամավոր:
«Քվորում ունենք, կարող ենք սկսել»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Աժ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում ներառված է պարտադիր քննարկման ենթակա 21 հարց: Առաջին բաժնի հարցերը ընդգրկվում են ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգ առանց քվեարկության, երկրորդ բաժնում այն հարցերն են, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն: Դրանք 33-ն են, որոնք նույնպես ընդգրկվում են ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում առանց քվեարկության, երրորդ բաժնում ընդգրկված հարց չկա»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: