Խորհրդարանն այսօր վերսկսել է աշխատանքը: Օրակարգային 48 հարցերից մեկը վերաբերել է Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը պետությանը վերադարձնելուն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ ժամանակին պետական կամ համայնքային որոշ մարզադպրոցներ ապօրինաբար մասնավորեցվել են ու ներկայում այլ նպատակի են ծառայում: Անդրադառնալով քննարկվող մարզակառույցին՝ փոխնախարարն ընդգծել է՝ այն շատ կարևոր շինություն է, քանի որ այդպիսի դահլիճներով այլ մարզահամալիր Հայաստանում չկա: Քննարկված մյուս թեմաների մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում.