ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Հերացու 12, Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեներում գտնվող և համապատասխանաբար «ՌԱՆ ՕՅԼ» և «ՏԻՏԱՆ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։
Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել։
Սեպտեմբերի 11-ին Մ. Հերացու 12 հասցեի բենզալցակայանը շահագործող տնտեսվարողը սեփական ուժերով այն ապամոնտաժելու միջոցներ է ձեռնարկել, իսկ Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեում շահագործվող բենզալցակայանը կապարակնքվել է։