Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանում Արգենտինայի դեսպան Մարիանխելես Բելուշին կանչել են ԱԳՆ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Դեսպանին բողոքի նոտա են հանձնել G20-ի գագաթնաժողովում Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսի արտահայտությունների կապակցությամբ:
Արգենտինական կողմին տեղեկացվել է, որ «կարևոր է զերծ մնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններից»։
Հիշեցնենք, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը Նյու Դելիում ընթացող G20-ի գագաթնաժողովի իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, նշել, որ Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը հայ ժողովրդին իր իսկ բնօրրանում պատժելն է: