Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը РИА Новости-ի հետ հարցազրույցում նշել է, որ դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան, իսկ այդտեղից Իրան և այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ առաջին փուլում Ռուսաստանը պայմանավորվում է Թեհրանի և Բաքվի հետ՝ օգտագործելու առկա ենթակառուցվածքները՝ առանց նոր շինարարության։
Նախարարը նշել է, որ խոսքը 300 ՄՎտ մատակարարումների մասին է, և հույս է հայտնել, որ գործարքը կընթանա, քանի որ ծրագրի բոլոր մասնակիցները շահագրգռված են: