2024 թվականին ՆԱՏՕ-ն պատրաստվում է համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք կլինեն ամենախոշորը սառը պատերազմի ավարտից ի վեր:
Նպատակն է մշակել Հյուսիսատլանտյան դաշինքի արձագանքը ռուսական հավանական ագրեսիային՝ անդամներից որևէ մեկի դեմ:
Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները կսկսվեն հաջորդ տարվա գարնանը, կմասնակցեն 500-700 ինքնաթիռ, ավելի քան 50 նավ և մոտ 41000 զինծառայող: Դրանք տեղի կունենան Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում։ Զորավարժություններին կմասնակցի նաև Շվեդիան, որի ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը դեռևս չեն վավերացրել Թուրքիան և Հունգարիան։
Ըստ Financial Times-ի՝ զորավարժություններն ուսումնական նոր ռազմավարության մի մասն են կազմում, որի համաձայն ՆԱՏՕ-ն տարեկան երկու խոշոր վարժանք կիրականացնի մեկի փոխարեն: Հյուսիսատլանտյան դաշինքը կվերապատրաստվի նաև իր անմիջական սահմաններից դուրս ահաբեկչական սպառնալիքներին հակազդելու համար:
ՆԱՏՕ-ի պաշտոնյաները նշել են, որ զորավարժությունները դիտարկում են նաև ուղերձ Մոսկվային, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է կռվելու: