Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին Եվրամիության մտահոգությունները Բաքվին փոխանցել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում: X-ի իր միկրոբլոգում մանրամասներ հաղորդելով իր և Բայրամովի հեռախոսազրույցից` Ժոզեպ Բորելը գրել է.
«Ես կրկնեցի իմ մտահոգությունը մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, որի մեջ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Այժմ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի։ Այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք»:
Մանրամասները՝ ռեպորտաժում։