Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքի ապօրինի ձեղնահարկի ապամոնտաժումն այսօր մեկնարկել է: Այստեղ կա արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի հստակ եզրակացությունը, որ շինությունը կառուցված է առանց քաղաքաշինական նորմերի պահպանման ու հանրային վտանգ է պարունակում: Հաշվի առնելով եզրակացությունը՝ համատիրությունը սկսել է ապամոնտաժման գործընթացը և դիմել է համայնքին՝ աջակցության համար:
Հեղինակ՝ Աննա Զախարյան