Պողոս Պողոսյանի սպանության գործով դատաբժշկական կեղծ եզրակացություն տալու գործը դատարանում է: Պարզվել է, որ դատաբժիշկներից մեկը 22 տարի առաջ տեղի ունեցած սպանության վերաբերյալ տվել է կեղծ եզրակացություն: Մասնավորապես, մի շարք մարմնական վնասվածքներ, որոնք արձանագրվել են դիակի զննությամբ, Շավարշ Գևորգյանը եզրակացության մեջ չի ներառել: Արդյունքում գործով մեղադրյալ, Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից Կուկու մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ոչ թե դիտավորյալ, այլ անզգույշ սպանության համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան