Այսօր մենք ստացանք մեր առաջին էլեկտրաավտոբուսը, որը պետք է փորձարկենք: Այդ մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Հիմա գտնվում է մեր տարածքում. վաղվանից դուրս կգա երթուղի»,- ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը:
«Ներմուծել ենք առաջին փորձնական էլեկտրաավտոբուսը Երևան։ Պետք է ներմուծենք ևս 250-ը՝ Երևանի տրանսպորտային ցանցում ներդնելու համար, որոնք կփոխարինեն երկար ծառայած Higer մակնիշի ավտոբուսներին: Ամենակարևորը` մենք շարունակում ենք կանաչ տրանսպորտ ներմուծել: Երևան քաղաքում մենք խստորեն պետք է հետևենք օդի որակին: Էլեկտրաավտոբուսները այդ ճանապարհին ամենակարևոր քայլերից մեկն են»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը։