Այսօր Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությանը, որը մեկնարկել է օրհներգով:
Նիստին մասնակցել է 30 պատգամավոր:
Շահրամանյանը, ըստ արարողակարգի, երդվել է 17-րդ դարի Ավետարանի և ԼՂ Սահմանադրության վրա ձեռքը դնելով։
Նորընտիր նախագահին խորհրդարանի անունից շնորհավորել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։
Հատուկ նիստին ներկա են եղել ԼՂ երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 31-ին հայտարարել էր հրաժարական տալու մասին, սեպտեմբերի 1-ին նա հրաժարականի դիմումը ներկայացրել էր ԱԺ։
Մինչ հրաժարականը Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին ազատել էր Արցախի պետնախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։