Սամվել Շահրամանյանն ընտրվել է ԼՂ նախագահ: Միակ թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 22 պատգամավոր: Մինչև ընտրությունը նախագահի թեկնածուն, խորհրդարանում ներկայացնելով ծրագրային դրույթները, նշել է, որ Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ պետք է ուղիղ կապ ունենան Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:
«Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ: Բաքվի հետ բանակցությունների ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ» - ընդգծել է Շահրամանյանը:
Մանրամասները` ռեպորտաժում: