Կատաղությամբ վարակված շունը կծում է յոթ հուգու, նրանց կյանքին սպառնալիք ստեղծելով ու լարվածության մեջ պահելով մի ամբողջ քաղաք: Սարսափ ֆիլմի սցենար հիշեցնող դեպքը Հայաստանում է եղել՝ Եղեգնաձորում:
Եթե մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդրին լուծում տալու փորձեր են արվում, մարզերում վիճակն ընդհանրապես անկառավարելի է: Գաղտնիք չէ, որ մինչև հիմա կան բնակավայրեր, որտեղ շներին պարզապես սատկացնում են, չնայած քրեական օրենսգրքի արգելքին: Չորքոտանիների բազմացումը զսպելու պարտավորությունը համայնքներինն է, բայց, այդ գործին հատկացվող գումարն այնքան չնչին է, որ եղանակ չի փոխում, հաճախ էլ, ստերջացման ու պատվաստման ծախսերը համայնքային բյուջեով ընդհանրապես չեն նախատեսվում: Ի դեպ, մեր թղթակիցը պարզել է, որ Եղեգնաձորի դեպքի շունն էլ, «պատահմամբ» վրաերթի է ենթարկվել:
Ինչպես լուծել թափառող կենդանիների հարցը, առանց հանցագործություն կատարելու. Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժը: