Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի, վիրավորվել է 1204 մարդ, որոնցից 721-ի վիճակը ծանր է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժի մասին: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ատլասի լեռներում։ Ցնցումները զգացվել են նույնիսկ Պորտուգալիայում և Ալժիրում։
Հաղորդվում է Մարոկկոյի բնակավայրերում տեղի ունեցած բազմաթիվ ավերածությունների մասին: Տուժել է նաև Մարաքեշ հնագույն քաղաքը: