Ցնցված ենք Մարոկկոյի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, որը բազմաթիվ կյանքեր է խլել: Այդ մասին նշված է Հայաստանի արտգործնախարարության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում:
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասված է գրառման մեջ: