Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Իրանի և Ֆրանսիայի նախագահների, Գերմանիայի կանցլերի, Վրաստանի վարչապետի հետ:
Հայաստանի ղեկավարը ներկայացրել է ԼՂ-ի շփման գծում ադրբեջանական զորքերի կուտակումները, նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը, պատրաստակամություն հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: