Ամերիկացի գործարար և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հերքել է CNN-ի այն պնդումները, թե 2022 թվականին դադարեցվել է իր Starlink ծառայության հասանելիությունը Ղրիմում:
Մասկն ընդգծել է, որ այդ տարածքում համակարգը միացված չի եղել։ Միաժամանակ նա խոստովանել է, որ դիմում է ստացել Կիևից՝ ակտիվացնել Starlink համակարգը Սևաստոպոլ տանող ամբողջ ճանապարհին։ Մասկը բացատրել է, որ դիմումը մերժել է՝ ռուսական նավատորմին հարված հասցնելու մտավախության պատճառով։
«Ակնհայտ է, որ նպատակն է խորտակել խարսխված ռուսական նավատորմի մեծ մասը: Եթե ես համաձայնեի նրանց խնդրանքին, ապա SpaceX-ը կդառնար խոշոր ռազմական գործողության և հակամարտության սրման ակնհայտ հանցակիցը»,- ասել է գործարարը: