ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ հացի վաճառքի նպատակով կտրոնների տրամադրման վերջին օրը սեպտեմբերի 8-ն է:
«Կտրոնների տրամադրումն իրականացվում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների փ. 54 հասցեում գտնվող վարչական շենքում:
Խնդրում ենք ներկայանալ՝ հաշվի առնելով տվյալ հասցեում էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկը»,- ասված է հաղորդագրության մեջ: