Պատմական մշակութային արժեք ունեցող Դարան ամրոցի տարածքում՝ գազալցակայան. դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի առերևույթ հանցավոր գործողությունների վերաբերյալ, որոնց հետևանքով, ըստ կառույցի, Աբովյան համայնքին հասցվել է շուրջ 538 մլն դրամի վնաս: Գուլոյանը այս գործով անցնում է 7 դրվագով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: