ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիև կատարած այցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի մեկ միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն, այդ թվում՝ 665 միլիոնը՝ ռազմական կարիքների համար։
Պետքարտուղարությունը պարզաբանել է, որ գումարը ներառում է 175 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթը ու ևս 100 միլիոն դոլար՝ նոր գնումների համար՝ աջակցելու Ուկրաինայի «երկարաժամկետ ռազմական կարիքներին»: Միացյալ Նահանգները նաև 90,5 միլիոն դոլար է հատկացնում «հումանիտար ականազերծմանը» և 300 միլիոն դոլար՝ իրավապահ մարմիններին աջակցելու համար: Կիևում Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիթ Բրինքը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի նաև 190 հակաականային զրահամեքենա ՝ դարանակալումներից պաշտպանվելու, 300 մլն էլ՝ իրավապահ մարմիններին աջակցելու համար:
Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգխն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Abrams տանկերի մատակարարման պահին Ուկրաինա հասցնել պարպված ուրանով արկեր։ Դա կարող է տեղի ունենալ արդեն աշնանը: Նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն։