ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 14-ին լսումներ կանցկացնի «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի գնահատում» թեմայով:
Լսումներին հրավիրված են ԱՄՆ պետքարտուղարությունում Եվրոպայի և Եվրասիայի գծով պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմն ու ԱՄՆ պետքարտուղարությունում Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոն: