ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով 62 միլիոն եվրո է հատկացրել Վրաստանին՝ նրա պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Վրաստանի պաշտպանության ուժերի համար ոչ մահաբեր տեխնիկայի առաջին խմբաքանակը Վրաստան է ժամանել ապրիլին, մատակարարումները շարունակվում են: Այս սարքավորումները կենսական նշանակություն կունենան ճգնաժամերին արագ արձագանքելու համար»,- ասել է նա Թբիլիսի այցի նախօրեին վրացական Civil տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում։
Եվրամիության արտաքին ծառայության ղեկավարը Թբիլիսի է ժամանել հինգշաբթի։ Երկօրյա այցի ընթացքում նախատեսված են նրա բանակցությունները նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլու հետ։ Բորելը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի խորհրդարանում։ Այցի նպատակն է ծանոթանալ հանրապետությանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու 12 առաջարկությունների կատարման ընթացքին։