Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Աջափնյակ վարչական շրջան, որտեղ հետևել է ավարտական փուլում գտնվող, համար 122 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքներին: Դպրոցի շինարարությունը մեկնարկել էր 2020 թ. նոյեմբերին։ 748 աշակերտ ունեցող դպրոցն իր դռները կբացի նոյեմբերի 1-ին։
Ծրագրի արժեքը կազմել է 1 մլրդ 872 մլն դրամ։ Միջոցները հատկացրել է Կառավարությունը: