ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում գրառում է արել.
«Այսօր զբոսնեցինք Կիևի կենտրոնում։ Սուրբ Միխայիլի տաճարում առավոտյան պատարագ էր։ Ես էլ մոմ վառեցի և աղոթեցի մեր երկրների խաղաղության համար»։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայայի հրավերով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Կիև՝ մասնակցելու առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին: