Սեպտեմբերի 7-ին` ժամը 14:31-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխահուն գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 18:23-ին: Այրվել են մոտ 500 հակ անասնակեր և մոտ 2000 քմ խոտածածկույթ։