Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս իրավիճակում, անշուշտ, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը տարածաշրջանում իրավիճակի վատթարացման մասին։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մանրակրկիտ աշխատանք է տանում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ նրանց միջև իրավիճակը կարգավորելու համար։
«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները»,- հավելել է պաշտոնյան։