ԼՂ պետնախարար Սամվել Շահրամանյանը օրերս խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների անդամների և անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ:
Քննարկվել են ԼՂ-ում օր օրի խորացող ճգնաժամային իրավիճակը և դրանից բխող խնդիրները որոշակի չափով մեղմելու ուղղությունները:
Հանդիպումներին անդրադարձ է եղել ԼՂ ներքաղաքական կացությանը, առաջիկայում սպասվող՝ հանրապետության նախագահի ընտրությանը: