Ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին: ԱԱԾ-ից հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Հակարիի կամրջի տեղամասում ադրբեջանական կողմը Հայաստանի սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Տղաներին ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի ապօրինի անցակետում ձերբակալել էր՝ մեղադրելով Ադրբեջանի դրոշն անարգելու համար:
Հրապարակվել են կադրեր` ինչպես են Ադրբեջանի կողմից առևանգված հայ ուսանողները փոխանցվում ՀՀ ԱԱԾ սահմանապահներին: