Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները պետք է սկսվեն որքան հնարավոր է շուտ: Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, որը Լատվիայում մասնակցել է Բալթյան երկրների և հյուսիսային երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։
«Հուսով ենք, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն ընթացիկ տարվա վերջին»,- ասել է նախարարը»։
Լանդսբերգիսի կարծիքով՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը կծառայի մայրցամաքում անվտանգության ապահովման խնդիրներին։ «ԵՄ ընդլայնումը անվտանգության երկարաժամկետ ապահովման խնդիր է, որը մենք կարող ենք առաջարկել Ուկրաինային և երաշխավորել մեզ»,- ասել է դիվանագետը: