ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, Կիևում մասնակցել է Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին։ Այս տարի տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսել են հոգեկան առողջության մասին։
Գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկից հետո ելույթով է հանդես եկել Աննա Հակոբյանը, բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում 30 հազար հայ երեխայի իրավունքների ոտնահարման և կյանքի անմարդկային պայմանների հարցը: