ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի Հակարիի կամրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001 թ.), Լևոն Ժիրայրի Գրիգորյանին (ծնվ. 17.05.2003 թ.) և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003 թ.)։
Վերջիններս օգոստոսի 28-ին ադրբեջանական սահմանապահների կողմից արգելանքի էին վերցվել ԼՂ-ից ՀՀ ուղևորվելիս։