ԱՄՆ-ը ռուս գործարարներից առգրավված ակտիվները կուղարկի Ուկրաինա` երկրի Զինված ուժերի ռազմական վետերանների կարիքների համար՝ Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Առաջին անգամ մենք Ուկրաինային ենք հանձնում պատժամիջոցների շրջանակում ռուս օլիգարխներից առգրավված ակտիվները, որոնք այժմ կօգտագործվեն ուկրաինացի ռազմական վետերաններին աջակցելու համար»,- նշել է Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարությունից էլ հայտնել են, որ խոսքը 5,4 մլն դոլարի մասին է։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նույնքան գումար ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ առգրավել էին ռուսաստանցի միլիարդատեր, «Ցարգրադ» մեդիաընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Կոնստանտին Մալոֆեևից: