Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ՌԴ քաղաքացիների ունեցվածքի առգրավմանը, հայտարարել է, որ դա անօրինական է:
«Բոլոր դեպքերը, որոնք կապված են արտերկրում Ռուսաստանի Դաշնության պետական սեփականությանը, մասնավոր սեփականությանը, խառը սեփականությանը պատկանող միջոցների արգելափակման և կալանքի հետ, մենք համարում ենք անօրինական գործողություններ»,- ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ արտերկրում ՌԴ-ի ունեցվածքի ապօրինի առգրավման ոչ մի դեպք անուշադրության չի մատնվի: Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ պահվող միջոցների և ակտիվների վերաբերյալ դատական որոշ վարույթներ արդեն ընթացքի մեջ են։