ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում ԼՂ հարցով հրավիրված լսումների ժամանակ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նշել է, որ քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը չեն վավերացրել Հռոմի ստատուտը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդեպ միջազգային քրեական վարույթ հնարավոր չէ հարուցել:
Նրա խոսքով՝ բոլոր փաստերն ու իրողությունները վկայում են մեկ բանի մասին՝ Իլհամ Ալիևը նպատակ ունի ցեղասպանության ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին, այդ իսկ պատճառով նա անտեսում է համաշխարհային առաջնորդների կոչերը՝ անհապաղ բացել Լաչինի միջանցքը:
Իրավաբանի կարծիքով՝ եթե ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը հասկացնեն, որ Լաչինի միջանցքի արգելափակման շարունակման դեպքում Վաշինգտոնն այդ ամենը կհամարի ցեղասպանության իրականացում, արդյունքը երկար սպասել չի տա: