Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել երեկ Կիևում տեղի ունեցած Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին պանելային քննարկման մասնակիցներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:
ՀՀ վարչապետի տիկինը Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայայի հրավերով սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։