Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Քննարկվել է նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը:
Նախարարները երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և ընդգծել են այն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը: