ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Ալագյազ սար» ՍՊԸ հանրային սննդի օբյեկտում (Արագածոտնի մարզ, Արագած սար, Քարե լիճ):
Մասնավորապես՝
-
արտադրական շինության պատերը և հատակը չեն ունեցել հարթ մակերես՝ սալիկները եղել են պոկված, կոտրված, ոչ նորոգ վիճակում։
-
Աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: