Թուրքիա- Հայաստան հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։
Հանդիպման մրցավար է նշանակվել Դանիելե Օրսատոն: Մրցավարի օգնականներն են Չիրո Կարբոնոն և Ալեսանդրո Ջիալատինին, չորորդ պաշտոնյան է Անտոնիո Ռապուանոն:
VAR-ի մրցավար է նշանակվել Պաոլո Վարերին, VAR-ի մրցավարի օգնական՝ Ալեանդրո Դի Պաոլոն:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։