Թենիսի Մեծ սաղավարտի տարվա վերջին մրցաշարի՝ ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակչում իսպանացի Կառլոս Ալկարասը 3 սեթում 6-3, 6-2, 6-4 հաշվով հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին և նվաճել կիսաեզրափակիչ ուղեգիր: US Open-ի գործող հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Դանիիլ Մեդվեդևի հետ: Քառորդ եզրափակչում ռուս թենիսիստը 2 ժամ 48 րոպե տևած պայքարում 6-4, 6-3, 6-4 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ:
Կանանց պայքարում Արինա Սոբոլենկոն 2 սեթում 6-1, 6-4 հաշվով հաղթել է չինացի Չժեն Ցինվենին և երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Բելառուս թենիսիստուհին եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկուհի Մեդիսոն Քիսի հետ: Վերջինս քառորդ եզրափակչում 1 ժամ 21 րոպե տևած պայքարում հաղթել է Ուիմբլդոնի գործող հաղթող, չեխ Մարկետա Վոնդրոուշովային՝ 6-1, 6-4: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ամերիկուհի Կոկո Գաուֆը և Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Մուխովան։