Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ծրագրերը զգուշավորություն են առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում: Ռուսաստանը կվերլուծի տվյալ տեղեկատվությունը և կհետևի իրավիճակին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերին անցկացվելու են հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում օպերատիվ համատեղելիության բարձրացումն է: