Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակի և հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Եվրամիության Նախարարների կոմիտեն: Նշվում է, որ միջանցքով երթևեկը խոչընդոտվում է շուրջ 9 ամիս, իսկ հունիսի 15-ից այն գրեթե ամբողջությամբ փակ է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների: ԵՄ-ն ցավում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն խոչընդոտվել է, և կոչ է անում այն լիարժեք և արագ վերականգնել՝ ներառյալ հումանիտար բեռների փոխադրումը: