Ավստրալիայի դեսպան Գրեյմ Միխանը, որ հավատարմագրված է Հայաստանում, և ում նստավայրը Մոսկվան է, կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
«Ավստրալիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զարգացող հումանիտար իրավիճակով: Մենք կոչ ենք անում կրկին բացել Լաչինի միջանցքը և բոլոր կողմերին բոլոր երթուղիներով մարդասիրական բեռներ հասցնելու հնարավորություն ապահովել: Մենք աջակցում ենք ԿԽՄԿ-ի աշխատանքին»,- գրել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում: