ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը Կիև այցից լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան էջում` կից հետևյալ գրառումն անելով.
«Կիևում ջերմ և անմիջական շփում ունեցա Չեխիայի, Էստոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Լիտվայի առաջին տիկինների, և Դանիայի, Սլովենիայի և Սլովակիայի Պարոնների հետ։ Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման և կյանքի անմարդկային պայմանների հարցը»: