Սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով: ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել սեպտեմբերի 5-ի և 6-ի համար նախատեսված համար 1 և 2 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 7-ին:
«Հայտնում ենք, որ անհրաժեշտ քանակությամբ ալյուրն ամբողջությամբ մատակարարված է հացի արտադրամասեր»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: