Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացա լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան մասին:
Անուրանալի և անգնահատելի է Ազարյանի վաստակը հայկական մարմնամարզության զարգացման գործում: Նրա մարզական կենսագրությունը ոգևորել է բազմաթիվ սերունդների և ուղենիշ դարձել երիտասարդ մարզիկների համար, ովքեր այսօր էլ, Ալբերտ Ազարյանի օրինակով, շարունակում են նորանոր բարձունքներ ու մեդալներ նվաճել:
Ալբերտ Ազարյանի անունն իր ուրույն տեղն ունի հայկական և համաշխարհային սպորտի օլիմպիական երկնակամարում:
Խորապես ցավակցում եմ Ալբերտ Ազարյանի ընտանիքին ու հարազատներին»,- իր ցավակցական ուղերձում նշել է նախագահը: