ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը «նկատելի առաջընթաց» է տեսնում ուկրաինական հակահարձակման մեջ:
«Մենք տեսել ենք զգալի առաջընթաց հակահարձակման մեջ, ինչը շատ հուսադրող է: Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ոչ միայն հակահարձակման հարցում հաջողության հասնելու, այլև երկարաժամկետ հեռանկարում ուժեղ զսպող գործոն, ուժեղ պաշտպանական կարողություններ ապահովելու համար»,- ասել է Բլինքենը Ուկրաինայի ԱԳՆ-ում կարճ ելույթի ժամանակ, նրա խոսքը մեջբերում է CNN-ը։
Չորեքշաբթի Կիև ժամանած ԱՄՆ պետքարտուղարը հիշեցրել է նաև Ուկրաինային «շարունակական և ամուր աջակցություն ցուցաբերելու մասին»։
Միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուկրաինական հակահարձակումն անվանել է «ձախողում»: Արևմտյան լրատվամիջոցներն էլ բազմիցս նշել են, որ Կիևի դաշնակիցները դժգոհ են հարձակման արդյունքներից։ Ինչպես հաղորդում է CNN-ը, Ուկրաինայի ներսում և դրսում ընդունում են, որ հակահարձակումն ավելի դանդաղ է ընթանում, քան սպասվում էր։