15 և բարձր տարիքի մոտ 300 դպրոցական աղջկա, որոնք երկուշաբթի Ֆրանսիայում դպրոցներ էին գնացել մուսուլմանական աբայա ավանդական հանդերձանքով, թույլ չեն տվել հաճախել դասերին, հայտնել է Ֆրանսիայի կրթության նախարարությունը, հայտնում է BBC-ն:
Աբայան, որ երկար ավանդական արաբական կանացի զգեստ է և մահմեդական մի շարք երկրների հասարակական վայրերում այն կրում են հիջաբի ու նիկաբի հետ, արգելվել է Ֆրանսիայի հանրային դպրոցներում:
Արգելքի մասին հիշեցնելուց հետո սովորողների մեծ մասը համաձայնել է փոխված հագուստով սկսել դասերը։ Սակայն 67 աշակերտուհու, որոնք հրաժարվել են ենթարկվել պահանջին, տուն են ուղարկել։
Այժմ, ըստ կանոնակարգի, դպրոցի տնօրինությունը պետք է զրուցի այդ աշակերտների ծնողների հետ, և եթե դա չօգնի, նրանք կհեռացվեն ուսումնական հաստատություններից։
Հաշվի առնելով փաստը, որ երկուշաբթի մոտ 12 միլիոն դպրոցական սկսել է իր ուսումը Ֆրանսիայում, իշխանությունները կարծում են, որ հասարակությունն, ընդհանուր առմամբ, ընդունել է արգելքի պայմանները: