ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի (նախկին Twitter) էջում իր աջակցությունն է հայտնել հայ ռազմագերիների և անհետ կորածների հարազատներին:
«Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել բազմաթիվ հայ ռազմագերիների, անհետ կորածներից շատերի ճակատագիրն էլ դեռևս անհայտ է:
Իմ մտքերն այն ընտանիքների հետ են, որոնք Հայաստանում և Արցախում կարոտում են հարազատներին։ Ես աղոթում եմ նրանց անվտանգ վերադարձի, միաժամանակ աղոթում եմ դաժան շրջափակման ավարտի համար»,- գրել է կոնգրեսականը: