Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 126-էջանոց զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի վերաբերյալ։ Նշվել է, որ զեկույցի նախագծի հրապարակումը պայմանավորված է շրջափակման ծանր հանգամանքներով և Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի ռազմական կուտակումներով։ «Մենք խորապես մտահոգված ենք այն ամենով, ինչ ներկայում տեղի է ունենում, և կարծում ենք, որ դա ցեղասպանություն է։ Միջազգային հանրությունը շատ բան կարող է անել երկրորդ հայոց ցեղասպանությունը կանխելու համար, սակայն այն պետք է գործի համարձակ և արագ»,- ընդգծվում է զեկույցում: Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ մտահոգություն են հայտնել նաև պետքարտուղարության խոսնակը, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ֆրանսիացի պատգամավոր Անն-Լորենս Պետելը, Հայաստանում Ավստրալիայի դեսպանը և ուրիշներ: Լեռնային Ղարաբաղի հումանիտար ծանր իրավիճակը շարունակում է մնալ նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Մանրամասները՝ տեսանյութում: