Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և բնակչության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Հանդիպումը կայացել է Եգիպտոսում անցկացվող «Բնակչության, առողջապահության և զարգացման գլոբալ կոնգրեսի» շրջանակներում:
Քննարկվել է փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը (դեղագործություն, վարակիչ հիվանդությունների դեմ պայքար, բժշկական անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրում և լիցենզավորում)։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ապահովագրության ոլորտի փորձագետների միջև հանդիպումներ անցկացնել` տեղեկատվության և փորձի փոխանակմամբ:
Լենա Նանուշյանը հանդիպել է նաև ԵԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Հոսամ Աբդել Ղաֆֆարի հետ։
Այսօր «Բնակչության, առողջապահության և զարգացման գլոբալ կոնգրեսի» շրջանակներում անցկացված «Լավ կառավարում առողջ բնակչության համար» պանելային քննարկմանը նախարարի առաջին տեղակալը հանդես է եկել ելույթով։
Լենա Նանուշյանը ճանաչողական այց է կատարել Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պետական հիվանդանոց։